Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ


Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ
Ապրիլ 22 21:45 2024

Ավարտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ այն անցկացվել է Կառավարությունում․ Գրիգորյանը չի մեկնել Տավուշ։

 

Հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկան։ Այն տևել է ավելի քան երկու ժամ։

 

Հիշեցնենք՝ ապրիլի 20-ից Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։