«Հանձնվելու են անգամ տարածքներ, որոնք «Կադաստրի թղթով» ՀՀ-ին են պատկանում». Սլավիկ Ալավերդյան (տեսանյութ)


«Հանձնվելու են անգամ տարածքներ, որոնք «Կադաստրի թղթով» ՀՀ-ին են պատկանում». Սլավիկ Ալավերդյան (տեսանյութ)
Ապրիլ 22 21:44 2024

«Ուզում եմ ցույց տալ, թե ինչքան տարածք է հանձնվելու, եթե այսպես շարունակվի: Ու ամենակարևորը, որ այս հանձնվող տարածքների մի մասն ունի այսպես կոչված ̀«Կադաստրի թուղթ» և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նշեց «Բռունցքդ բեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը: Նա քայլեց դեպի իր մատնանշված հատված ու ցույց տվեց Հայաստանի համար ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող հատվածները, որոնք վարչապետի որոշմամբ պետք է հանձնվեն թշնամուն: