Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան


Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան
Ապրիլ 22 21:09 2024

«Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից»,- այդ մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը՝ կրկին հայտարարելով, որ ՀՀ և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է գծվեն, այլ գետնի վրա պետք է վերարտադրվեն այն սահմանները, որ գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեցել են դե յուրե իրավական հիմք։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին․

«Շատ են ասում՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին էս ասաց, էն արեց, բայց ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ոչինչ չի արել, ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն ինքն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ էս պայմաններում չենք կարող ձևացնել, թե ոչինչ չենք նկատում»,- ասել է նա։