Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Սյունիք (տեսանյութ)


Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Սյունիք (տեսանյութ)
Ապրիլ 22 19:21 2024

 

Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։ 

 

Այս մասին հայտնում է Ազատությունը։

Թե Գորիսից ուր են գնալու ռուս խաղաղապահները, հստակ չէ։ Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ ռուսական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էր գալիս Ադրբեջանով, գրում է «Ազատությունը»։