ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին


ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին
Ապրիլ 22 15:55 2024

Իշխանությունը շարունակում է ստի քաղաքականությունը:

Այս մասին Ոսկեպարում հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

«Ոչ մի պայմանավորվածություն ինստիտուցիոնալ չէ, միջպետական չէ, այլ երկու անձանց միջև, որոնք երկու պետությունների կողմից նշանակվել են այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման հարցերով պատասխանատուներ:

Երկու սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածություն, որն այս դեպքում ենթադրում է ՀՀ ինքնիշխան տարածքի փոփոխություն, իսկ ինքնիշխան տարածքի փոփոխություն նշանակում է իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ, բայց ոչ մի օրենք չի պահվել:

Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:

«Գոյություն ունեն ԵԱՀԿ չափորոշիչներ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ կապված, որոնցից ոչ մի կետ չի պահվել հայկական կողմից: Իշխանությունը գնում է տարածքները հանձնելու կամ էլ մեր ժողովուրդը կզարթնի ու կգա միասնական «ոչ» կասի այս գործընթացին, որովհետև հայկական կողմից աշխարհագրագետներ և քարտեզագրեր ընգրկված չեն անգամ հանձնաժողովի կազմում:

ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցն իրենց ձևով, որը չի բխում հայ ժողովրդի և ազգային շահերից»,- ընգդծեց Աբրահամ Գասպարյանը: