«Խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում»․ Շիրակցիներն էլ փակել են Բավրայի ճանապարհը


«Խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում»․ Շիրակցիներն էլ փակել են Բավրայի ճանապարհը
Ապրիլ 22 15:46 2024

Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բավրա գյուղի միջպետական անցակետում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին, որը Բագրատաշենի հետ միասին հանդիսանում է ՀՀ ելքի հիմնական ճանապարհներից մեկը: Այս մասին Yerkir.am-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։

«Մոտ մեկ ժամ է, ինչ փակ է ճանապարհը: Ճանապարհը փակելով՝ Շիրակի մարզի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող իրենց հայրենակիցներին: Բնականաբար՝ խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում, այն համահայաստանյան, համահայկական է, և մենք բոլոր միջոցներով պետք է պայքարենք ի պաշտպանություն մեր երկրի սահմանների անձեռմխելիության»,- ասել է պատգամավորը