Ո՞վ է եկեղեցու դռները փակում մեր առջև, ոչ ոք․ Բագրատ Սրբազանը՝ Ոսկեպարում


Ո՞վ է եկեղեցու դռները փակում մեր առջև, ոչ ոք․ Բագրատ Սրբազանը՝ Ոսկեպարում
Ապրիլ 22 14:40 2024

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Ոսկեպարի եկեղեցու մոտ է։ Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը Սրբազանին հայտնեց, որ մեկ ժամ անց քաղաքացիները և հոգևորականն արդեն կկարողանան բարձրանալ եկեղեցի։

«Ո՞վ է եկեղեցու դռները փակում մեր առջև, ոչ ոք։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկություն ունի փակելու։ Ունե՞ք նման ցանկություն»,- ասաց Սրբազանը, ինչին ի պատասխան փոխոստիկանապետը նշեց, որ եկեղեցու մուտքը չեն փակել, ընդհանուր տարածքն են փակել, անվտանգությունն են ապահովում։

Հիշեցնենք, որ Ոսկեպարում լարված իրավիճակ է։ Տավուշցիները փորձում են թույլ չտալ սակրավորներին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնել տարածքում։