Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը»


Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը»
Ապրիլ 20 17:52 2024

Մայիսի 10-12-ը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը»։ Համաժողով անցկացնելու մտահղացումը արցախցի երիտասարդներինն է, նրանք առաջարկն արել են ամիսներ առաջ Գագւկ Ծառուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ։

Միջոցառումը կյանքի է կոչվում,  «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի» կազմակերպիչ Լիանա Մանուկյանն ընդգծում է՝ հաճելիորեն զարմացած են ֆորումին մասնակցելու համար ներկայացված հայտերի մեծ թվից։

Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև արիլի 25-ը, իսկ համաժողովները շարունակական են լինելու։

Ծաղկաձորում կայանալիք «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումին» կազմակերպվելու են  քննարկումներ, դասախոսություններ, սպորտային մրցույթներ, հանդիպումներ են լինելու քաղաքական վերլուծաբանների, դիվանագետների, հանրային գործիչների, կրթական, մշակութային ոլորտների, մարզաշխարհի ներկայացուցիչների հետ։