Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների


Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների
Ապրիլ 20 12:06 2024

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եկավ Կիրանցի ճանապարհը փակած տավուշցիների մոտ, առաջարկեց բացել ճանապարհը և հավաքվել դպրոցի դահլիճում` զրուցելու։ Նա նշեց, որ բնակիչները ցանկացել են իր հետ հանդիպել՝ եկել է։

Պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը։

Նշենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ գիշերը սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոչ էր արել դադարեցնել ակցիան Հայաստան-Վրաստան միջպետական  ճանապարհին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։