Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից


Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից
Ապրիլ 19 12:02 2024
Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
 
«Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։
 
Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից»,-գրել է իրանագետը։