Անօգնական, ձեռնաշղթաներով մարդուն խոշտանգելը իշխանության վախի և թուլության արտացոլանքն է․ Անժելա Էլիբեգովան՝ Սամվել Վարդանյանի մասին


Անօգնական, ձեռնաշղթաներով մարդուն խոշտանգելը իշխանության վախի և թուլության արտացոլանքն է․ Անժելա Էլիբեգովան՝ Սամվել Վարդանյանի մասին
Ապրիլ 17 13:00 2024

Այն բոլոր հիմարությունները և զրպարտությունները, որը տարածում է իշխանական քարոզչությունը, ես վստահեցնում եմ, որ դա բացարձակ սուտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին։

 
 


«Նա հրաշալի երիտասարդ է, որն ունի պատկերացում՝ ինչ է հայրենիքը, ինչ է պետությունը և իր դիրքորոշումը հաճախ բավականին սուր արտահայտում է, երբ հանդիպում է այն մարդկանց հետ, որոնք այդ արժեքները ոչ միայ չեն կրում, այլև ամեն կերպ համոզում են, որ հող հանձնելը, Արցախից հրաժարվելը նորմալ է»,-ասել է նա։


Էլիբեգովան խոսել է նաև մի խումբ սևազգեստ դիմակավորված անձանց կողմից Վարդանյանի խոշտանգումից․ «Անօգնական, ձեռնաշղթաներով մարդուն խոշտանգելը ինքնահաստատման փորձ է։ Դա միայն վախի և թուլության արտացոլանքն է։ Ուժեղ և ինքնավստահ իշխանությունը նման ստորությունների չի գնա»,- ասել է նա և հավելել, որ դա այլևս չի աշխատում։

 

Հայաստանում մարդ է խոշտանգվել