Վերացվել է մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը


Վերացվել է մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը
Ապրիլ 17 10:33 2024

«Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում Արարատի մարզային կետնրոնի տեսուչները իրականացրել են կրկնակի ստուգում և հավաստիացել, որ խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է սահմանված նորմերին։

✅  Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։