Իրավական բեսպրիդել՝ «միզող» ոստիկանների թողտվությամբ. ինչո՞ւ են լռում Ղազարյանն ու Սարգսյանը


Իրավական բեսպրիդել՝ «միզող» ոստիկանների թողտվությամբ. ինչո՞ւ են լռում Ղազարյանն ու Սարգսյանը
Ապրիլ 16 19:47 2024

Նիկոլ Փաշինյանի  «ժողովրդավարության բաստիոնում» հերթական իրավական բեսպրիդելն է կատարվել, նրա դասընկեր Վահե Ղազարյանի ենթակաների թողտվությամբ։ Հայաստանում ոստիկանական մեքենայում, ոստիկանների ուղեկցությամբ ՁՊՎ տեղափոխվող քաղաքացուն «անհայտ» անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացրել։ Խոսքը՝ քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասին է, ով երեկ միջադեպ էր ունեցել Փաշինյանի թիմակիցներից Հակոբ Ասլանյանի հետ։  Դրանից հետո իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկներ «ֆաս» հրամանով հարձակվեցին երիտասարդի վրա, նրան սոցիալական ցանցերում վիրավորելով ու իրավապահներին էլ ուղիղ հրահանգ իջեցնելով։ Բնականաբար «չքաղաքականացված» իրավապահ համակարգն անմիջապես գործի անցավ, նախ ձերբակալեցին  Վարդանյանին, ապա ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկանների աչքի առաջ դաժան ծեծի ենթարկեցին։ Նախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն, ապա Վարդանյանի փաստաբանները ահասարսուռ մանրամասներ ներկայացրեցին երիտասարդի նկատմամբ կատարվածից։

 

Սա ոչ այլ ինչ է, քան մարդու խոշտանգում, որը տեղի է ունենում քաղաքացու «պաշտպան» ոստիկանների մեքենայում։ Պատճառաբանությունները, թե Վարդանյանին ծեծի են ենթարկել այն ժամանակ, երբ նրան ուղեկցող ոստիկանները միանգամից «ցիստիտի» «ատմասկով» գնացած են եղել բնական կարիքները հոգալու, առնվազն կարելի է դասել օրինակ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի երկարաշունչ ու անբովանդակ մտքերի շարքին։ Սարգսյան Արփինեն տեսախցիկ ու միկրաֆոն տեսնելուց առիթը բաց չի թողնում մեծ-մեծ խոսել, ներկայացնելով, թե տեսեք ինչքան են բարեփոխվել ոստիկանները, որ հանկարծ մի քիչ էլ բարեփոխվեն, արդեն կարելի է նոբելյան մրցանակի արժանացնել։ Սակայն ճշմարտությունն այն է, որ այսօր էլ ոստիկանը ասոցացվում է քաղաքացուն ծեծող, զոհվածի մորը գետնին քարշ տվողի ու իշխանության հրահանգը կատարողի հետ։

 

Եթե այդպես չլիներ, առնվազն այս հայտարարություններից հետո և Վահե Ղազարյանը, և Արփինե Սարգսյանը և ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը պարտավոր էին անհապաղ բացատրություն տալ, թե ինչպես է ստացվում, որ ոստիկանական մեքենայում քաղաքացին դաժան ծեծի է ենթարկվում։ Բայց արի ու տես իրավապահ համակարգը իր ոճի մեջ է, բավարարվել են միայն ծառայողական քննություն նշանակելով, անգամ այդ ոստիկանների լիազորությունները դադարեցված չեն։

Հայաստանն ապրում է իր վատագույն ժամանակները, որտեղ օրենքի առաջ ոչ թե հավասարության սկզբունքն է, այլ՝ բեսպրիդելը, որին մասնակից են «չիշիկ» անող ոստիկանները։ Սա էլ գուցե իր պատճառներն ունի, ի վերջո «բարեփոխվածները» խոնավություն քաշելու սովորություն ունեն, իսկ թե ումից՝ իրենք գիտեն։

 

Աղնյուրը՝ Irakanum.am