ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները


ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները
Ապրիլ 16 10:19 2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Տո այ «նորզելանդացի», ե՞րբ պիտի ուղեղդ մտնի, որ թուրքն է 2020-ին 5 հազար հայ տղա սպանել ու 2023-ին հայաթափել Արցախը։ Հայոց ցեղասպանության դատապարտումից հրաժարվողը թուրքի ճորտ է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողը Ալիեւի հաճախորդ է։ Արարատից հրաժարվողը քեմալական պայմանագրի ներկայացուցիչ է։

Այսքանից հետո Նիկոլին սատարողն ու ծառայողը դուք ասեք՝ո՞վ է… Նիկոլիստներ ու քպ-իստներ, մի բան ասեմ … իշխանությունը հավերժ չէ։ Ձեր սերունդներն ամաչելու են ձեր համար, ինչպես այսօր ամաչում են իրենց պապերից 1937-ի կլյաուզնիկների հետնորդները։

Ավելին, 37 թվի կլյաուզնիկների թոռները միայն ամաչում են, բայց ձեր թոռները ՝ ազգանուններն են փոխելու, որպեսզի չկոչվեն թրքահպատակների եւ հողատուների սերունդներ»։