Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա եղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է
Այս մասին ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում։
«Շատ եմ հավանում Պարոն Քոչարյանի ասածը, որովհետև սա փաստորեն ցեղասպանության քննարկման, ավելի խորքայնորեն ճանաչման պրոցեսի շատ ավելի գիտական և առարկայական գիտակցման սկիզբ ա։
Որովհետև նախ մենք անընդհատ ասում ենք միլիոնուկես, միլիոնուկես։ Միլոնուկեսը մարդիկ են, նրանք անուններ են ունեցել, ամեն մեկի հետևում մի պատմություն կա, ամեն մեկը ինչ-որ գազանային ձևով է սպանվել, և մենք 100 տարուց ավելի այդ մարդկանց համախմբել ենք խմբի մեջ՝ մեկուկես հայ։
Ես շատ կարևոր եմ համարում, որ բոլորի մասին տեղեկություն հավաքենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը», - նշել է Քոչարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե կա մտավախություն, որ վարչապետ Փաշինյանն իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու հրաժարվելու հիմք է ստեղծում։
Նրա խոսքով՝ մինչև հիմա մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ուստի պետք է կենտրոնանալ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: