«Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր


«Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր
Ապրիլ 15 16:31 2024

ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ չէ․ չի որոշում «Freedom House»-ը։

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով  «Freedom House»-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին․

«ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունը զարգացնելու և ամրացնելու վրա։ Մենք գնահատում ենք բոլոր մեր միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից, ընդունում ենք ի գիտություն և շարունակում ենք զարգացնել մեր ժողովրդավարությունը։

Կրկնում եմ՝ ՀՀ-ն համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»,- նշել է պատգամավորը։