Աշխարհահռչակ մոդելյեր Ռոբերտո Կավալլին մահացել է


Աշխարհահռչակ մոդելյեր Ռոբերտո Կավալլին մահացել է
Ապրիլ 12 22:51 2024

Մահացել է իտալացի մոդելյեր Ռոբերտո Կավալլին։ Լուրը հայտնել է Corriere della Sera պարբերականը։

Աշխարհահռչակ մոդելյերը 83 տարեկան էր, վաղուց տառապում էր ծանր հիվանդությամբ։

Նորաձևության աշխարհում Կավալլիին հռչակ է բերել իր յուրօրինակ վառ ոճը։