Քիմ Քարդաշյանին նկատել են նախկին ամուսնու ընկերոջ հետ (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանին նկատել են նախկին ամուսնու ընկերոջ հետ (լուսանկարներ)
Ապրիլ 11 22:41 2024

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին նկատել են բասկետբոլիստ Փիթեր Քորնելի հետ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

 

43-ամյա աստղը ներկա է գտնվել «Լոս Անջելես Լեյքերսի» խաղին իր 10-ամյա դստեր՝ Նորթ Ուեսթի հետ։ Քիմ Քարդաշյանն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է նախկին ամուսնու՝ Ուեսթի ընկերոջ՝ բասկետբոլիստ Փիթեր Քորնելի հետ։ 

 
 

Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել է նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից 2023 թվականի մարտին։ Հայտնիներն ունեն չորս երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն, և Փսալմը:

Kim Kardashian4