Բնական միջոց, որը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը


Բնական միջոց, որը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը
Ապրիլ 11 13:17 2024

Եթերայուղերը հայտնի են իրենց օգտակարությամբ և առավել հաճախակի են կիրառվում մեր օրերում տարբեր ցավերի և բորբոքումների բուժման համար:

Ուրցի բուժական կիրառությունների մասին բարձրաձայնում էր դեռ Հիպոկրատը` «արևմտյան բժշկության հայրը»:

 

Ինչպես ներկայացնում է Healthy Living House-ը` ուրցը հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, որը օգնում է շնչառական, մարսողական, նյարդային և իմունային համակարգերի աշխատանքի բարելավմանը:Ուրցի եթերայուղը պարունակում է մեծ քանակությամբ թիմոլ, որը վերացնում է վնասակար գոյացությունները:

Այն կարող է հզոր դեղամիջոց լինել նաև քաղցկեղի դեմ պայքարում: Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը:

Ուրցը շատ են օգտագործել հին հույները և միջերկրածովյան ժողովուրդները:

Գուցե դա է պատճառը, որ հույն կանանց մոտ կրծքի քաղcկեղով հիվանդանալու դեպքերը անհամեմատ քիչ են: Քաղցկեղի բջիջները այս եթերայուղը սպանում է բուժումից 72 ժամ անց:

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ուրցի եթերայուղը օգտակար է նաև ձվարանների և բերանի խոռոչի քաղցկեղի բուժման ժամանակ:Ուրցը նաև մի շարք այլ օգտակար հատկություններ ունի`

 

– Նվազեցնում է քրոնիկ հոգնածության համախտանիշը
– Օգնում է խուսափել ցելյուլիտից
– Կարգավորում է դաշտանային հոսքը
– Օգնում է հանգստացնել նյարդային համակարգը
– Պայքարում է անքնության դեմ: