Պատմական ու իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան


Պատմական ու իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 10 10:30 2024

Պատմական ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց ու նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, Ազգային ժողովում  կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման մասին ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով`  միայն 2022 թվականին են արձանագրել, որ Հայաստանի  անվտանգության ապահովման առանցքային գործոնը  արհամարված է ու դա տեղի է ունեցել մեր պետականության հիմնադրման  առաջին տարիներից:

«Այդ գործոնը ՀՀ  միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ  միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն  2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա ու միանշանակ համոզվեցի, որ  Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է  լրացուցիչ ու որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժակետ ու երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում, ու այդ պահից քաղաքական ու հոգեբանական  մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց՝ իրական  ու պատմական Հայաստանի միջև»,- ասաց վարչապետը: