Ամերիկուհին ամուսնացել է ինքն իր հետ և հարսանիքի վրա ծախսել 4 հազար դոլար (լուսանկար)


Ամերիկուհին ամուսնացել է ինքն իր հետ և հարսանիքի վրա ծախսել 4 հազար դոլար (լուսանկար)
Ապրիլ 4 20:33 2024

ԱՄՆ բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ և արժանացել քննադատությունների։ Այս մասին նա խոսել է YouTube-ի «Love Don't Judge» ալիքին տված հարցազրույցում, գրում է Daily Star-ը։

Կալիֆորնիայի Լոս Անջելեսում բնակվող Դենի Էվանսը դեռ փոքր տարիքից երազել է ամուսնանալ։ Միևնույն ժամանակ, նա միշտ հավատում էր, որ հարսանիքը, առաջին հերթին, հարսի տոնն է։ Հետևաբար, երբ փեսացուի որոնումներն արդյունք չեն տվել, նրա մոտ միտք է հղացել առանց փեսացուի հարսանիք անել։

 
 
 

Էվանսն իր ծրագիրն իրականություն է դարձրել 2022 թվականին։ Հարսանեկան արարողության վրա նա ծախսել է 4 հազար դոլար։ Շուտով համացանցի օգտատերերն իմացել են նրա անսովոր հարսանիքի մասին և քննադատության ենթարկել ամերիկուհուն։ Շատերն Էվանսին անվանել են եսասեր և ծաղրել նրան ավելորդ քաշի համար: Որոշ մեկնաբաններ էլ գրել են, որ կինն ամուսնացել է ինքն իր հետ, քանի որ ոչ մի տղամարդ ուշադրություն չի դարձրել նրան։ «Դա ճիշտ չէ, ես հենց վաղն էլ կարող եմ ամուսնանալ տղամարդու հետ», - ասել է Էվանսը:

Չնայած քննադատություններին ու վիրավորանքներին՝ եղել են նաև Էվանսին սատարողներ։ Կինն, իր խոսքով, երջանիկ է, որ ամուսնացել է ինքն իր հետ և ապրում է միայնակ։ Նա նշել է, որ երբեմն ժամադրության է գնում տղամարդկանց հետ։