Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող «Daewoo»-ում


Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող «Daewoo»-ում
Ապրիլ 2 17:14 2024

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Մհեր Բ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Վարդան Միրզոյանն ու Սերգեյ Հարությունյանը:

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում հերթապահություն են իրականացրել, մինչև հրշեջները ավարտել են իրենց աշխատանքը: