Ռուսական կողմը լրջորեն է վերաբերում Հայաստանին զենք տրամադրելու պարտավորությանը. Կոպիրկին (տեսանյութ)


Ռուսական կողմը լրջորեն է վերաբերում Հայաստանին զենք տրամադրելու պարտավորությանը. Կոպիրկին (տեսանյութ)
Մարտ 27 23:24 2024

Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանին արդեն իսկ ձեռք բերված զենք մատակարարելու` իր պարտավորություններին, և կողմերն ակտիվորեն փոխգործակցում են այդ ուղղությամբ։ Այս մասին 24News.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

«Ես գիտեմ, որ ռուսական կողմը շատ լրջորեն է վերաբերվում այդ պարտավորությունների կատարմանը, այո, եղել են որոշակի օբյեկտիվ դժվարություններ, սա քաղաքականացված հարց չէ, հիմա կան ակտիվ շփումներ, փոխազդեցություններ, բոլոր պայմանագրերը, որոնք կան, պետք է կատարվեն առաջիկա երկու տարիների ընթացքում»,- նշել է նա։

 
 

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ 2020-2024 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%-ի։

 

Մանրամասն` տեսանյութում: