Նախկին «Կանազ»-ի շենքում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա. Ավինյան


Նախկին «Կանազ»-ի շենքում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա. Ավինյան
Մարտ 27 21:32 2024

Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 
 

«Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում:

Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,-գրել է նա: