Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում


Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում
Մարտ 28 00:19 2024

Ադրբեջանի ցանկացած պահանջ անվերապահորեն կատարելու իր պատրաստակամությունը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է պատերազմից խուսափելու ցանկությամբ։ Նա հետևողականորեն, մեթոդաբար հասարակությանը համոզում է, որ եթե չենթարկվի Ադրբեջանի թելադրանքին, իսկ վերջին օրինակով՝ եթե չհանձնի Տավուշի շրջանի չորս գյուղերը, Ադրբեջանը դրանք կվերցնի պատերազմով։ Պատերազմի ելքն էլ, ինչպես ասում է, գիտի, այսինքն՝ ցանկացած դեպքում Հայաստանը պարտվելու է։

 

 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սեփական հասարակության հետ իր հարաբերութունները պարզելու, սեփական հասարակությանը թշնամական պարտադրանքին չդիմադրելու մեջ համոզելու համար օգտագործում է նույն թշնամական սպառնալիքը՝ պատերազմի տեսքով։ Ընդ որում, կոնկրետ Տավուշի մարզի գյուղերի հետ կապված՝ Ադրբեջանն առնվազն պաշտոնապես պատերազմի սպառնալիք չի հնչեցրել, դա առաջինը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը և այդ թեզի վրա էլ կառուցում է իր հանձնողականության հերթական արարը։

 

Տվյալ դեպքում խնդիրը միայն այն չէ, որ պատերազմի սպառնալիքի դեպքում երկրի ղեկավարը ոչ թե այդ մասին ճամարտակություններով զբոսանքներ է կազմակերպում տարբեր բնակավայրերում, այլ պետությունը, բանակը, բոլոր համակարգերը բերում է պատերազմական ռեժիմին համարժեք վիճակի։

 

 

Դրանից գուցե ավելի կարևոր է այն, որ իրականում նման մանիպուլյացիաներով Նիկոլ Փաշինյանն ինքն է պատերազմ մղում սեփական ժողովրդի դեմ։ Պատերազմը, այո, զինված գործողությունների հավաքականությունն է, բայց միայն ռազմականով չի սահմանափակվում։

 

Ավելին՝ 168.am