Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ)


Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ)
Մարտ 27 14:34 2024

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է, ով իր կյանքը նվիրել է հայրենիքին, ով իր ուրույն դերն է ունեցել ՀՀ անկախացման  և արցախի ազատագրման գործում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Հենրիխ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Նավասարդյանի հիշատակն այսօր վառ են պահում այն երիտասարդները, որոնք ստեղծում և արարում են ՀՀ-ում, որոնց համար ՀՀ անկախությունն ու ազատությունը գերագույն արժեք է, որոնց համար հայկական Արցախի էջը փակված չէ։

«Այսօր կարող եմ պնդել, որ ՀՀԿ-ից զատ կան երիտասարդներ, որոնց համար ՀՀ անկախությունը գերագույն արժեք է և նրանք չեն պլանավորում գնալ այսօրվա թրքահպատակ իշխանությունների կեղծ թեզերի հետևից, այլ պլանավորում են ազատագրել իրենց հայրենիքը»,-նշեց Դանիելյանը։