«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 143-ի


«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 143-ի
Մարտ 27 22:34 2024

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թարմացված ցուցակը, որում նշված է 143 մարդու անուն։

Ցուցակը կազմվել է մարտի 27-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա, տվյալները Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն է տրամադրել։

Այս պահի դրությամբ պարզված է 84 զոհի ինքնությունը, նրանց թվում կան 9-ից 16 տարեկան 5 երեխա։