ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը


ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Մարտ 25 20:03 2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, Aysor.am-ին ասաց խորհրդարանի խոսնակ Նելլի Գուլյանը։
 
«ՀԱՊԿ-ի կողմից հայկական կողմին առաջարկ եղել է միանալու հայտարարությանը, սակայն մենք չենք միացել, քանի որ սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դրա համար մենք հրաժարվել ենք»,- պարզաբանեց խոսնակը։
 
 Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։