Հաշվին ունի 300 դոլար, վաճառել է մեքենան. Մոլդովայի նախագահը տարեկան հայտարագիր է ներկայացրել


Հաշվին ունի 300 դոլար, վաճառել է մեքենան. Մոլդովայի նախագահը տարեկան հայտարագիր է ներկայացրել
Մարտ 27 14:40 2024

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ներկայացրել է իր տարեկան հարկային հայտարարագիրը, ըստ որի՝ նրա խնայողությունները գրեթե կրկնակի կրճատվել են, նախագահը վաճառել է իր մեքենան, իսկ աշխատավարձը մի փոքր աճել է։

Ինչպես գրում է moldovalibera.md-ը, անցյալ տարի Մայա Սանդուն նախագահի պաշտոնում իր աշխատանքի համար ստացել է 263 407 լեյ ընդհանուր աշխատավարձ, ինչը 4 հազարով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նախագահը վաճառել է նաև 2007 թվականի արտադրության Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենան, որը 2012 թվականին գնվել է 170 հազար լեյով։ Վաճառքի համար նա ստացել է 8 հազար եվրո, որը համարժեք է 150 հազար լեյին։ Ներկայումս նա ոչ մի մեքենա չունի:

Ըստ գրանցված տվյալների՝ Մայա Սանդուն դեռևս ունի 74 քմ մակերեսով և 440,114 լեյ արժողությամբ բնակարան, որը նա գնել է 2003 թվականին։

 

Բացի այդ, նա բանկային հաշիվ ունի Քիշնևում, որի վրա կա 6129 լեյ և բանկային ավանդ Վաշինգտոնում Bank-Fund Staff Federal Credit Union-ում՝ 300 դոլարով: