Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում


Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում
Մարտ 27 07:19 2024

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Արդեն կես տարի է Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում։

Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր, ինչը նա բազմիցս իրականացրել է Հայաստանում, Արցախում, հայկական աշխարհում։

Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը»։