Վրաստանը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանին և պատմության մեջ առաջին անգամ կխաղա Եվրոպայի առաջնությունում


Վրաստանը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանին և պատմության մեջ առաջին անգամ կխաղա Եվրոպայի առաջնությունում
Մարտ 27 00:29 2024

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի անցումային փուլի C ենթախմբի եզրափակիչում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում ընդունել էր Հունաստանի հավաքականին։

 

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին։

 

11-մետրանոց հարվածաշարում վրացիները 4-2 հաշվով հաղթեցին և դուրս եկան Եվրո-2024-ի խմբային փուլ։