Քիմ Քարդաշյանը բաժանվել է Բեքհեմից


Քիմ Քարդաշյանը բաժանվել է Բեքհեմից
Մարտ 24 13:16 2024

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բաժանվել է 31-ամյա ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերից։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ ինսայդերին հղումով։

 

Աղբյուրը պնդում է, որ ռեփեր Քանյե Ուեսթի 43-ամյա նախկին կինը կրկին միայնակ է։ Բաժանման մանրամասները հայտնի չեն։

 
 

Քիմ Քարդաշյանը Ուեսթից չորս երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն, և Փսալմը։