Մոսկվայում ռումբերի տեղադրման սպառնալիքի պատճառով բժշկական կենտրոնից 900 մարդ է տարհանվել


Մոսկվայում ռումբերի տեղադրման սպառնալիքի պատճառով բժշկական կենտրոնից 900 մարդ է տարհանվել
Մարտ 25 15:47 2024

Պայթյունի սպառնալիքի պատճառով Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կատարվել է մարդկանց տարհանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ն․ Ի․ Պիրոգովի անվան ազգային բժշկական-վիրաբուժական կենտրոնից, ըստ գործակալության զրուցակցի, տարհանվել է 900 մարդ, տուժածներ չկան։ Կատարվում է հետաքննություն։

Ավելի վաղ ռուսական Telegram ալիքները հաղորդել էին, որ բժշկական կենտրոնը նամակ է ստացել ականապատման մասին։ Նամակում ասվում էր, թե մի քանի հարկերում թաքցվել են 4 ուսապարկեր՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերով՝ 40 րոպե ժամանակաչափով։