Կողոպտիչները Hermes-ից 1,8 միլիոն դոլար արժողությամբ 60 Birkin պայուսակ են գողացել են


Կողոպտիչները Hermes-ից 1,8 միլիոն դոլար արժողությամբ 60 Birkin պայուսակ են գողացել են
Մարտ 24 21:53 2024

Hermès-ի Birkin պայուսակների հանդեպ մոլուցքը դեռ շարունակվում է, քանի որ շատ մարդիկ պատրաստ են հանցագործություններ կատարել թանկարժեք պայուսակներից ձեռք բերելու համար:

Ֆլորիդայի բնակիչ Էդուարդո Տրավիեսո Գարսիան թալանել է Մայամի Բիչում գտնվող Setai հյուրանոցի Maison Wrist Aficionado խանութը, որտեղից դուրս է հանել առնվազն 60 Birkin պայուսակ, որոնց արժեքը կազմում է 1,8 միլիոն դոլար: 45-ամյա տղամարդը հանցակցի հետ ներխուժել է խանութ եւ շքեղ աքսեսուարները լցրել աղբի հսկայական մոխրագույն պարկերի մեջ։

 

Birkin պայուսակների գները սկսվում են 10000 դոլարից եւ վաճառվում միլիոններով՝ կախված կաշվից, տեխնիկայից եւ այլն:

Ճակատագրի հեգնանքով, հենց ֆրանսիական շքեղ նորաձեւության տունն էր, որ ինչ-որ կերպ մեծ դեր խաղաց այս դժբախտ դեպքերի մեջ՝ առաջացնելով կատաղություն Birkin-ի շուրջ, որն անհնար է գնել, քանի դեռ Hermès-ից չեք գնել 1000 դոլար արժողությամբ որեւէ իր:

Միայն այս դեպքում դուք կարող եք դառնալ բաղձալի պայուսակի տերը, այն էլ այն դեպքում, եթե վաճառքի մենեջերը հավանություն տա ձեզ:

Ամբողջ աշխարհի կանայք ցանկանում են Hermes-ից Birkin կամ Kelly պայուսակ ձեռք բերել, եւ հանցագործները դա գիտեն: Ավելին, նույնիսկ պայուսակները, որոնք վաճառվում են մոտ 10,000 դոլարով, վերավաճառվում են 20,000-ից 35,000-ով` դրանք դարձնելով լավ ներդրում կամ մեծ գողության առիթ:

Ամենաթանկ մոդելը՝ Sac Bijou Birkin-ն արժե 2 մլն դոլար։ Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, ունի 400 հազար դոլար արժողությամբ հազվագյուտ Neige Faubourg Birkin 20 White Matte Alligator պայուսակ, իսկ Քարդաշյանների կլանի անդամներն ունեն բաղձալի պայուսակներով լի պահարաններ։

2015-ին գողերը ներխուժել էին Մելբուռնի շքեղ տուն եւ գողացել Birkin-ի 30  պայուսակներից բաղկացած հավաքածուն, որի արժեքը 1 միլիոն դոլար էր կազմում: