ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել


ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել
Մարտ 19 19:15 2024

ՀՊՏՀ մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից 24News-ի հետ զրույցում հաստատեցին, որ ռեկտոր Դիանա Գալոյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: ԲՈւՀ-ից նշեցին, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

Գալոյանը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվել էր 2020–ի հուլիսին, կառավարության ղեկավարն այդ ընտրության արդյունքը հաստատել էր մի քանի ամիս անց միայն` դեկտեմբերի 22–ին։