Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություն կա․ Բայրամով


Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություն կա․ Բայրամով
Մարտ 18 15:02 2024

Բաքվում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը։

Հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նշել է, որ կա պատմական հնարավորություն՝ առաջ մղելու ադրբեջանա-հայկական խաղաղության օրակարգը։

«Եվ Ադրբեջանը ջանքեր է գործադրում առավելագույնս օգտագործելու այդ ուղղությամբ ի հայտ եկած հնարավորությունները»,-հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։