Ալիևը շնորհավորել է Պուտինին


Ալիևը շնորհավորել է Պուտինին
Մարտ 18 14:26 2024

Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ ցուցաբերած ուշադրության և շնորհավորանքի համար: Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել երկու երկրների միջև դաշնակցային կապերի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցում, մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ: