Քվեաթերթիկների ավելի քան 99%-ի մշակումից հետո Պուտինը ձայների 87,34%-ով հաղթել է նախագահական ընտրություններում


Քվեաթերթիկների ավելի քան 99%-ի մշակումից հետո Պուտինը ձայների 87,34%-ով հաղթել է նախագահական ընտրություններում
Մարտ 18 04:20 2024

ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,01%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակաշ տվյալներից։

Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը:

Մարտի 17-ի ժամը 20։37-ի դրությամբ՝ ՌԴ նախագահական ընտրություններով քվեարկել է ընտրողների 74,22 %-ը։