Պուտինը ռեկորդային թվով ձայներով առաջատար է Ռուսաստանի նախագահական ընտրություններում


Պուտինը ռեկորդային թվով ձայներով առաջատար է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Մարտ 17 23:27 2024

Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87,68 %-ը։ 

 

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

 
 

Երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը։

 

Նախագահական ընտրապայքարին մասնակցում են նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկել է ընտրողների 73,33 տոկոսը։ Այս տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցած ռուսաստանցիների թիվը։