Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև


Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև
Մարտ 17 19:24 2024

Այսօր մենք գտնվում ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում։

 

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ խաղաղության բանակցություններ սկսելը մեր նախաձեռնությունն էր։ Մինչ օրս մենք մեր հայ գործընկերների հետ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ ենք անցկացրել»,- ընդգծել է Ալիևը։

Ալիևն ասել է, որ լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։

«Կարծում եմ, որ սա շատ լուրջ փոփոխություն կլինի Հարավային Կովկասում։ Սա նշանակում է, որ այստեղ կհաստատվի երկար սպասված խաղաղություն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։