Պուտինն առաջատար է, նա հավաքել է ձայների 87,97%-ը. ՌԴ ԿԸՀ-ի առաջին տվյալները


Պուտինն առաջատար է, նա հավաքել է ձայների 87,97%-ը. ՌԴ ԿԸՀ-ի առաջին տվյալները
Մարտ 17 23:20 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում առաջատարը Վլադիմիր Պուտինն է, նա հավաքել է ձայների 87,97 տոկոսը։

 

Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 3,8 տոկոսը, Լեոնիդ Սլուցկին 2,96 տոկոս է հավաքել, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,73 տոկոս։

 

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջին տվյալները՝ քվեաթերթիկների 24,4%-ի մշակումից հետո։

 

Քվեարկությունը կատարվել է երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին: