Ինտենսիվ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին


Ինտենսիվ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Մարտ 17 14:08 2024

Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։

Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով:

Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա։