ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ-ում ընտրատեղամասերը կբացվեն մարտի 17-ին


ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ-ում ընտրատեղամասերը կբացվեն մարտի 17-ին
Մարտ 16 17:34 2024

ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ-ում կբացվեն մարտի 17-ին ժամը 08.00-ին և կաշխատեն մինչև 20.00-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:

Հիշեցնենք, որ մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։