«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան


«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան
Մարտ 16 16:52 2024

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշներից ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։ Մեզ հաջողվել է պարզել, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով Rolls-Royce  Specter մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Աստղիկի ամուսնուն՝ Դավիթ Դավթյանին։ Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։

Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։