Մահացել Է Ալեքսանդր Շիրվինդտը


Մահացել Է Ալեքսանդր Շիրվինդտը
Մարտ 15 22:02 2024

Կյանքի 90-րդ տարում մահացել է երգիծանքի թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ղազարովը։

«Ինձ զանգահարեց Միշան՝ Ալեքսանդր Անատոլևիչի որդին, նա հիվանդանոցում մահացավ կես ժամ առաջ, - ասել Է գործակալության զրուցակիցը: - Ինչպես և ինչ ենք անելու, ս դեռ չգիտեմ»։