Բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ


Բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ
Մարտ 15 16:51 2024

Իլհամ Ալիևն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, նշվել է, որ խաղաղության պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներն առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից, և կողմերի միջև բանակցություններ են ընթանում այդ պայմանագրի  տեքստի շուրջ։