Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը


Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը
Մարտ 15 10:41 2024

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը, ինչի մասին հայտնել է Ջեյհուն Բայրամովը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համագործակցությունն օրինակելի է:

 

Ըստ Բայրամովի՝ երեք երկրի աջակցությունը միջազգային հարթակներում քաղաքական երկխոսությունը խթանող գործոն է:

«Մեր հանդիպման արդյունքներով այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը», - հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։