Պատերազմին «Հայդուկ» ջոկատի հետ Քարվաճառում էի, հայրս այդ ջոկատի հրամանատարներից է, չորս պատերազմի է մասնակցել․ ԵԱ չեմպիոն Արսեն Հարությունյան


Պատերազմին «Հայդուկ» ջոկատի հետ Քարվաճառում էի, հայրս այդ ջոկատի հրամանատարներից է, չորս պատերազմի է մասնակցել․ ԵԱ չեմպիոն Արսեն Հարությունյան
Փետրվար 21 17:29 2024

Պատերազմի ժամանակ շատ գեղեցիկ տեղ եմ եղել՝ Քարվաճառում, «Հայդուկ» ջոկատի հետ, հայրս էլ «Հայդուկ» ջոկատի հրամանատարներից մեկն է, հայրս չորս պատերազմի է մասնակցել, հայկական բանակի առաջին զինվորներից է եղել, ես նրանց հետ այնտեղ էի, հետո թողեցինք այդ գեղեցիկ․․․։

 
 

Այս մասին «Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ԵԱ քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը՝ պատասխանելով Նազենի Հովհաննիսյանի հարցին, թե որտե՞ղ էր պատերազմի ժամանակ։

«Շատ դժվար է, որ հիշում ես այդ պահերը, եկել եմ ու դրանից հետո միանգամից մեկնել եմ աշխարհի առաջնությանը, որը Սերբիայում էր»,-պատմեց Արսեն Հարությունյանը։

Հարցին, թե ովքե՞ր էին մրցակիցները, Արսեն Հարությունյանն ասաց, որ թշնամի ազգից ներկայացուցիչներ չեն եղել, իրեն չեն հասել, ինքը հաղթել է նրանց հաղթողներին։