Մանվել Խաչատրյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)


Մանվել Խաչատրյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Փետրվար 13 21:04 2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը (55  կգ) բրոնզե մեդալով նշեց նորամուտ ազգային հավաքականում:

Երիտասարդ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովի հետ եւ ժամանակից շուտ գերվստահ հաղթանակ տարավ 8:0 հաշվով: