Ուկրաինան արգելել է Եվգենի Պետրոսյանի մուտքը երկիր

Ուկրաինան արգելել է Եվգենի Պետրոսյանի մուտքը երկիր
Օգոստոս 22 18:55 2017

Ռուսական էստրադայի կատարող, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանին ներառել են ուկրաինական «Միրոտվորեցի» բազայում, որը զբաղվում է երկրի ազգային անվտանգության դեմ հանցանշանների հետազոտմամբ։

Օգոստոսի 12-22-ը Եվգենի Պետրոսյանը ելույթ է ունեցել Սևաստոպոլում, ինչի համար էլ ներառվել է «սև ցուցակում»։ Նրա այցը բնութագրվել է որպես «Ուկրաինայի պետական սահմանի գիտակցված խախտում» և «անօրինական հյուրախաղեր օկուպացված Ղրիմի տարածքներում»՝ ասվում է կազմակերպության կայքում։

Ավելի վաղ rusarminfo-ի հետ հարցազրույցում Պետրոսյանը պատմել էր, որ իր հայկական ծագման պատճառով չի կարող այցելել Բաքվում թաղված ծնողների գերեզման։